Կլինցեւիչը հաստատել է Բաղդադում ԻՊ-ի դեմ տեղեյատվական կենտրոնի ստեղծման լուրը
Международные новостиՌԴ Պետդումայի պատգամավոր Ֆրանց Կլինցեւիչը հաստատել է Իրաքի մայրաքաղաքում Ռուսաստանի մասնակցությամբ տեղեկատվական կենտրոնի ստեղծման մասին լուրը, որի գործունեությունն ուղղված է լինելու «Իսլամական պետության» դեմ պայքարին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Ռուսաստանը, Սիրիան, Իրանն ու Իրաքն այդ կենտրոնը ստեղծել են, քանի որ հասկանում են․ առանց ցամաքային գործողության անհնար է»,- հայտարարել է Կլինցեւիչը։
Խորհրդարանը հույս է հայտնել, որ կենտրոնից կօգտվեն նաեւ արեւմտյան երկրները։
Ավելի վաղ կենտրոնի ստեղծման մասին հայտնել էին զինվորական աղբյուրները։ ԱՄՆ զինվորականները նաեւ հայտարարել էին Բաղդադում ռուսական գեներալների եւ զինվորական անձնակազմի ակտիվության մասին։
Այդ ուղղությամբ համագործություն սկսելու մասին հայտարարել էին նաեւ Իրաքի իշխանությունները։ Միաժամանակ, Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ տվյալներն «իրականությանը չհամապատասխանող» էր անվանել։