Իլհամ Ալիևը ստացել է ՄԱԿ-ի մրցանակ՝ Հազարամյակի զարգացման նպատակների հաջող կատարման համար (լուսանկարներ)
Международные новостиԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստացել է Հարավ-հարավ մրցանակ, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Պետության ղեկավարը պարգևատրվել է բնակչության սոցիալական ապահովման բարելավման համար քաղաքական կամք դրսևորելու, այդ կապակցությամբ պետական ծրագրեր անցկացնելու, անգրագիտության և աղքատության մակարդակը նվազագույնի հասցնելու և այնպիսի միջոցառումների համար, որոնք ուղղված են եղել Հազարամյակի զարգացման նպատակների հաջող կատարմանը։
Հարավ-հարավ մրցանակը Ալիևի անունից ընդունել է արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։
Հարավ-հարավ մրցանակը հիմնադրել են ՄԱԿ-ի Պարենային և գյուղատնտեսական կազմակերպությունը, կայուն զարգացման հարցով Հարավ-հարավ ղեկավար հանձնաժողովը, Հեռահաղորդակցության միջազգային միությունը և մի շարք երկրներ, գործակալություններ և ՄԱԿ-ի հիմնադրամ-անդամներ։
Հարավ-հարավ մրցանակը հանձնվում է երկրների, որոնք հաջողության են հասնում Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման, գյուղատնտեսական և պարենային անվտանգության հարցում՝ համաձայն ՄԱԿ-ի հաշվետվությունների։