Հունգարիան մտադիր է փակել Խորվաթիայի հետ սահմանը
Международные новостиՀունգարիայի ոստիկանության տեղեկություններով` շաբաթ հարևան երկրներից 9742 ներգաղթյալ է ժամանել Հունգարիա:
Ինչպես հայտնում է BBC-ն` ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ 9268 ներգաղթյալ երկիր է անցել Խորվաթիայի հետ սահմանով, 181-ը` Սերբիայի հետ սահմանով:
Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը ուրբաթ հայտարարել էր, որ Բուդապեշտը պատրաստվում է փակել Խորվաթիայի հետ սահմանը հատուկ ցանկապատերով, ինչպես արվել էր Սերբիայի հետ սահմանին` ներգաղթյալների հոսքը երկիր դադարեցնելու համար: