Պուտինը երկու տարում առաջին անգամ հանդիպում կանցկացնի Օբամայի հետ
Международные новостиՆյու Յորքում սեպտեմբերի 28-ին վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ կկայանա Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների լիաֆորմատ հանդիպումը: Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իրենց ելույթներից հետո կանցկացնեն մոտավորապես մեկ ժամանոց զրույց, որը Մոսկվայի ժամանակով կսկսվի կեսգիշերին մոտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վերջին անգամ Պուտինը եւ Օբաման բանակցություններ են վարել 2013 թվականի սեպտեմբերին Սանկտ Պետերբուրգում «քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում: Այն ժամանակ զրույցի գլխավոր թեման Սիրիայի իրադրությունն էր:
Ներկայիս հանդիպման համաձայնեցումը դյուրին չի եղել: Դեռ ավելին, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, երբ զրույցի ժամանակը համաձայնեցված էր, Սպիտակ տունը շտապել է հայտարարել, որ բանակցությունների վերաբերյալ խնդրանքով Վաշինգտոնին դիմել է Կրեմլը: