Ստոլտենբերգն անհրաժեշտ Է համարել ՌԴ-ի եւ սիրիական ընդդիմության գործողությունների համակարգումը
Международные новостиԱնհրաժեշտ Է համակարգել Ռուսաստանի գործողությունները Սիրիայի տարբեր ուժերի հետ՝ նպատակ ունենալով բացառել նույնիսկ պատահական թյուրիմացության հնարավորությունը Սիրիային աջակցող ռուսների եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող սիրիական ընդդիմության ջոկատների միջեւ: Ինչպես տեղեկացնո ւմ Է Արմենպրես-ը, այս կարծիքը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել Է Reuters գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է սեպտեմբերի 27-ին:
Նա նշել Է, որ «առայժմ վաղ Է վստահությամբ խոսել» Սիրիայում Ռուսաստանի մտադրությունների մասին: Դաշինքի գլխավոր քարտուղարը, որը սեպտեմբերի 28-ին պլանավորում Է հանդիպել ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, կոչ Է արել Մոսկվային՝ «կառուցողական, օժանդակիչ դեր խաղալ ԻՊ-ի դեմ մղվող պայքարում»: Ընդսմին նա գտնում Է, որ նախագահ Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը «չի կարող կառուցողական ավանդ ներդնել Սիրիայում ճգնաժամի լուծման գործում»:
Խոսելով Սիրիայի տարածքում Ռուսաստանի ռազմական ներկայության մասին՝ Ստոլտենբերգն ասել Է. «Անհրաժեշտություն կա կանխել թյուրիմացության վտանգը՝ նկատի առնելով Սիրիայում ռուսական զինուժերի եւ ԻՊ-ի դեմ կռվող կոալիցիոն ուժերի ներկայությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: