«Դուցզյուան» թայֆունը Ճապոնիա Է բերել վերջին կես դարում քամու ամենաուժգին պոռթկումները
Международные новостиՃապոնիայի Յոնագունի կղզում (Օկինավայի պրեֆեկտուրա) «Դուցզյուան» (չինարենից թարգմանաբար՝ «լեռնավարդ») թայֆունի պատճառով գրանցվել են կես դարի ընթացքում քամու ամենաուժգին պոռթկումները: Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ դրանց արագությունը հասնում Է վայրկյանում 81,1 մետրի (292 կմ/ժ), տեղեկացնում Է NHK հեռուստաալիքը:
Վերջին անգամ Օկինավայի պրեֆեկտուրայում նման ուժգին քամի գրանցվել Է 1966 թվականի սեպտեմբերին Միյակոձիմա կղզում: Այն ժամանակ արագությունը գերազանցել Է վայրկյանում 85 մետրը:
Թայֆունի կենտրոնական մասում քամու պոռթկումների արագությունը հասնում Է վայրկյանում 70 մետրի: Այժմ այն 25 կմ/ժ արագությամբ շարժվում Է դեպի հյուսիս - արեւմուտք՝ Թայվանի ուղղությամբ, իսկ այնուհետեւ ուղղություն կվերցնի դեպի մայրցամաքային Չինաստանի ծովեզերք:
Թայվանի օդանավակայաններում արդեն չեղյալ են հայտարարվել տասնյակ ավիաչվերթեր: Հայտարարվել Է, որ վատ եղանակի պատճառով օրվա երկրորդ կեսին կդադարեցվի բոլոր արագընթաց գնացքների երթեւեկությունը, իսկ Թայբեյում չեղյալ Է հայտարարվել Ջոն Բոն Ջովիի երկու պլանավորված համերգներից մեկը:
«Դուցզյուանն» արդեն 21-րդ թայֆունն Է, որն այս տարի գոյացել Է Խաղաղ օվկիանոսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: