Ադանայում անհայտ անձինք երկու ոստիկանի են սպանել
Международные новостиԹուրքիայի Ադանա քաղաքում անհայտ մոտոցիկլավոր անձինք հարձակվել են ոստիկանության վրա: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Դիմակավոր անձանց կողմից արձակված կրակոցների հետևանքով ոստիկանները մահացել են: Թուրքական իրավապահ մարմիններն աշխատանքներ են տանում հարձակվողների ինքնությունը պարզելու ուղղությամբ: