Սահակաշվիլին Յացենյուկին մեղադրել Է մաքսային մեքենայությունների մեջ
Международные новостиՕդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին մեղադրել Է կեղծ բարենորոգումների եւ կոռուպցիայի մեջ: Այս անգամ մեղադրանքները վերաբերում են մաքսատուրքերին, հայտնել Է Սահակաշվիլին Facebook-ում, տեղեկացնում Է Արմենպրես-ը:
«Հերթական անգամ Պետական ֆիսկալ ծառայությունը փորձում Է կեղծ բարենորոգում իրականացնել խաղի արդար կանոնների հաստատման փոխարեն, ինչն Էլ ավելի Է բարդացնում գործարարության վիճակը: Անտեսելով մաքսազերծման արդար գներ սահմանելու ներմուծողների հույսերը՝ վարչապետն ստորագրել Է թիվ 724 որոշումը, որի համաձայն բոլոր ապրանքներն այժմ սկսել են մաքսազերծել ոչ թե փաստական (մաքսային օրենսդրության համաձայն), այլ Պետական ֆիսկալ ծառայության կողմից վաղօրոք որոշված գնով»,- գրել Է Սահակաշվիլին:
Նրա կարծիքով՝ դա ոչ միայն ընդլայնում Է կոռուպցիան, այլեւ «սպանում Է գործարարությունը»: «Այսօր բոլոր մաքսատներում ձեւակերպումը կազմալուծված Է»,- հավաստել Է Սահակաշվիլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: