Օբաման չի ցանկացել հանդիպել Էրդողանի հետ
Международные новостиԹուրքիայի խորհրդարանում Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) պատգամավոր Լյութֆու Թուրքանը հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մեկնել Նյու Յորք մասնակցելու ՄԱԿ-ի հավաքին այն պատճառով, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի ցանկացել հանդիպել նրան:
Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Թուրքանն ասել է, որ այդ պատճառով է, որ Էրդողանը ՄԱԿ-ի համաժողովին ուղարկել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին:
Թուրք ազգայնական պատգամավորը Twitter-ի իր էջում գրել է. «ՄԱԿ-ում Իրանի, Ռուսաստանի նախագահների հետ հանդիպած Օբաման չի ցանկացել ընդունել 2,5 մլն փախստական ապաստանած Թուրքիայի նախագահին: Թուրքական ԱԳՆ-ն համառորեն ամեն ճանապարհ օգտագործեց, բայց Էրդողանի համար Օբամայի հետ հանդիպում չկարողացավ ստանալ»:
Պատգամավորը ծաղրանքով հավելել է, թե «Էրդողանին այլ բան չէր մնում, քան հայտարարել, որ թուրքական հանրությունը մեռելներ լողացնողների խիստ կարիք ունի»: