Տաջիկստանում Իսլամական վերածնունդ կուսակցությունը ահաբեկչական խմբավորում է ճանաչվել
Международные новостиՏաջիկստանի Գերագույն դատարանը Իսլամական վերածնունդ կուսակցությունը ահաբեկչական խմբավորում է ճանաչել, գրում է ՏԱՍՍ-ը։
Կուսակցությունն օրենքից դուրս են հայտարարել, նրա գործունեությունը հանրապետության տարածքում արգելված է։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Տաջիկստանի պաշտպանության նախկին փոխնախարար Աբդուհալիմ Նազարզոդան ռազմական խռովություն էր կազմակերպում 2010թ.-ից։ Աբդուհալիմ Նազարզոդան 2010թ.-ից մինչեւ 2015թ. օգոստոսը Տաջիկստանի իսլամական վերածնունդ կուսակցության նախագահ Մուհադդին Կաբիրիի հրամանով հանցավոր միավորում ստեղծելու նպատակով կազմակերպել է 300 մարդուց բաղկացած 20 հանցավոր խումբ։