PKK-ն Բաթմանում թուրքական ոստիկանական զրահամեքենայի վրա է հարձակվել
Международные новостиԹուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները նոր հարձակում են իրականացրել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ոստիկանական զրահապատ մեքենայի անցնելու ժամանակ քուրդ զինյալների գործի դրած պայթուցիկի հետևանքով զոհվել է 1 ոստիկան, ևս 4 ոստիկան, ինչպես նաև այդ ժամանակ ճանապարհով անցնող քաղաքացիական մեքենայի 4 ուղևոր վիրավորվել են:
Վիրավորներն անմիջապես հոսպիտալացվել են: Հաղորդվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: