Պետդեպարտամենտը 5 մլն դոլար Է խոստացել ԻՊ-ի ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվության համար
Международные новостиԱՄՆ-ի Պետդեպարտամենտը սեպտեմբերի 29-ին հայտարարել Է 5 միլիոն դոլարի չափով վարձատրման մասին այն տեղեկատվության համար, որը թույլ կտա վերացնել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ֆինանսական սխեմաները, տեղեկացնում Է Արմենպրես-ը:
Գերատեսչությունը «հայտարարել Է այն տեղեկատվության համար վարձատրման մասին, որը կօգնի կասեցնել նավթի եւ անտիկ իրերի վաճառքը, որն օգուտ Է բերում ԻՊ-ին», ասված Է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: Պետդեպարտամենտի տվյալներով՝ Սիրիայից եւ Իրաքից ածխաջրածինների եւ անտիկ իրերի վաճառքի շնորհիվ «Իսլամական պետության» զինյալներն ստանում են «կայուն արժույթով միլիոնավոր դոլարներ, ինչը նրանց թույլ Է տալիս ծաղր ու ծանակի ենթարկել եւ կեղեքել խաղաղ բնակիչներին»:
ԻՊ-ն իսլամիստական ահաբեկչական կազմակերպություն Է, որը 2013 – 2014 թվականներին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» անվանման ներքո գործել Է առավելապես Իրաքի եւ Սիրիայի տարածքում:
Կենտրոնական հետախուզական վարչության գնահատումներով՝ խմբավորման թվակազմը շուրջ 30 հազար Է, Իրաքի իշխանությունները հայտարարում են 200 հազարի մասին: Իսլամիստների շարքերում կան 80 պետությունների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Մարոկոյի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, ՌԴ-ի, ինչպես նաեւ ԱՊՀ-ի այլ երկրների քաղաքացիներ: Որոշ տվյալներով՝ այժմ զինյալները վերահսկում են Իրաքի տարածքի 40 տոկոսը եւ Սիրիայի տարածքի շուրջ 50 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: