Սիրիայի բանակը Դամասկոսի արվարձանն ազատագրելու ծավալուն գործողություն Է իրականացնում
Международные новостиՍիրիայի բանակը, ժողովրդական աշխարհազորի մարտիկների աջակցությամբ, հատուկ գործողություն Է անցկացնում Դամասկոսի արեւելյան արվարձանում՝ Խարաստա ավանում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, իրադարձությունների վայրից հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
«Խարաստայում սիրիական զորքերի ընդգրկուն գործողություն Է ծավալվել Դամասկոսի արեւելյան արվարձանի տարածքն ազատագրելու համար: Զորքերի հիմնական խնդիրը զինյալների կողմից Դամասկոս-Հոմս ավտոմայրուղու տեղամասերից մեկի գրավման սպառնալիքը չեզոքացնելն Է եւ մայրաքաղաքի շարունակական ականակոծումներին վերջ դնելը»,-գործակալությանը պատմել Է սիրիական բանակի սպաներից մեկը:
Հարձակողական գործողություններին աջակցում են Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: Ավիահարվածներ են հասցվում զինյալների կրակակետերին եւ կառավարման կետերին: Գործի Է դրված նաեւ հրետանին: Բանակին դիմակայում են ահաբեկչական մի քանի խմբավորումների զինյալներ, որոնք արդեն մի քանի տարի Է՝ վերահսկում են Դամասկոսի արեւելյան արվարձանը: Այդ ընթացքում նրանց հաջողվել Է ստեղծել ստորգետնյա թունելների մի ամբողջ ցանց, որոնք նրանք օգտագործում են դիրքերի միջեւ անվտանգ տեղաշարժման համար եւ դրանցում պատսպարվում են ավիահարվածներից ու հրետակոծումներից:
Զինվորականների տվյալներով՝ միայն Խարաստայում գտնվում են շուրջ 2 հազար զինյալներ: Մի քանի օրվա ընթացքում սիրիական բանակը ոչնչացրել Է հարյուրից ավելի ահաբեկիչների: Իսլամիստների գլխավոր պատվարը գտնվում Է Դամասկոսի արբանյակ քաղաքում՝ Դումայում, որտեղ նույնպես լայնամասշտաբ մարտական գործողություններ են ընթանում: