Գերմանացի ցեղասպանագետը Բեռլինում Հայոց ցեղասպանության մասին դասախոսություն կկարդա
Международные новостиԳերմանացի ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ և մասնակից Թեսա Հոֆմանը Բեռլինում դասախոսություն և քննարկում կանցկացնի ցեղասպանության հացանգործության, հայ-թուրքական հարաբերությունների և այդ համատեքստում Թուրքիայի և Գերմանիայի դիրքորոշման թեմայով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` դասախոսության հրավերի մեջ նշվում է, որ 100 տարի առաջ Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցավ քրիստոնյա հայերի Ցեղասպանությունը: Եվ թեպետ Հայոց ցեղասպանությունը հրեաների Հոլոքոստի նման 20-րդ դարի ամենահայտնի ոճրագործություններից է, սակայն Թուրքիան` որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, դեռևս հրաժարվում է պաշտոնապես ընդունել կատարվածը: Դասախոսության ժամանակ Թեսա Հոֆմանը կփորձի խոսել այն մասին, թե ինչու է մինչ օրս այդքան դժվար Թուրքիայի և Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: