ՌԴ Դաշնության խորհուրդը համաձայնություն տվեց Պուտինին՝ երկրի զինուժերն օգտագործելու Սիրիայում
Международные новостиՌԴ Դաշնության խորհուրդը համաձայնություն Է տվել Ռուսաստանի նախագահին՝ երկրի զինված ուժերն օգտագործելու Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:
«Դաշնության խորհուրդը 162 «կողմ» ձայնով միաձայն պաշտպանեց նախագահի դիմումը»,-հայտնել Է նա:
Իվանովը պարզաբանել Է, որ հարցը վերաբերում Է Սիրիային: Նա ընդգծել Է, որ խոսքը բացառապես ռազմաօդային ուժերի գործողության մասին Է, ցամաքային ուժերի օգտագործումը բացառված Է:
Ինչպես ավելի վաղ հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը Դաշնության խորհրդին առաջարկություն Է ներկայացրել երկրի սահմաններից դուրս ՌԴ-ի զինված ուժերի զորակազմի օգտագործմանը համաձայնության մասին ԴԽ-ի որոշում ընդունելու վերաբերյալ՝ «միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների ու նորմերի հիման վրա»:
Վերջին անգամ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատն այդ իրավունքից օգտվել Է մարտի 1-ին, երբ Ռուսաստանի նախագահին համաձայնություն տվեց ՌԴ-ի զինված ուժերն օգտագործելու ՈՒկրաինայի տարածքում՝ մինչեւ այնտեղ իրադրության նորմալացումը: Հունիսի 25-ին Դաշնության խորհուրդը պետության ղեկավարի խնդրանքով չեղյալ Է հայտարարել իր որոշումը: