Հասան Ջեմալն Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ կանչվել է հարցաքննության
Международные новостиՀայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ Ջեմալ փաշայի թոռ, թուրք լրագրող և հրապարակախոս Հասան Ջեմալը ցուցմունք տալու համար կանչվել է արդարադատության պալատ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական CnnTurk-ը, հարցաքննությունն իրականացվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր հոդվածներով վիրավորելու հիմնավորմամբ սկսված հետաքննության շրջանակներում: Մասնավորապես նշվում է, որ Էրդողանը վիրավորանք է համարել հոդվածը, որը վերնագրված էր հետևյալ կերպ. «Թափվող արյան թիվ մեկ պատասխանատուն պալատի սուլթանն է և վերջ»:
Շուրջ մեկ ժամ տևած հարցաքննության ժամանակ Հասան Ջեմալը նշել է, որ իր հոդվածներում որևէ բառ կամ արտահայտություն վիրավորանք չի պարունակել: «Այս հոդվածը քաղաքական քննադատություն է, իսկ քննադատությունը կարող է խիստ լինել: Սակայն ժողովրդավարական երկրներում նմանօրինակ քննադատությունները տեղավորվում են խոսքի ազատության շրջանակներում: Որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ` խոսքի ազատությունն ավելի լայն պետք է լինի»,- նշել է նա` հավելելով, որ լրագրողի գործը հենց նմանօրինակ քննադատություններ հնչեցնելը և հասարակությանն իրազեկելն է: