Ասադը Պուտինին ուղարկած նամակում ռազմական աջակցություն Է խնդրել Ռուսաստանից
Международные новостиՍիրիայի նախագահ Բաշար Ասադը նամակ Է ուղարկել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ռազմական աջակցություն Է խնդրել Ռուսաստանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հաղորդել Է Sputnik գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարությանը:
«Ռազմական աջակցության աճն իրականացվել ու իրականացվում Է սիրիական կողմի խնդրանքով»,-ասված Է մամուլի ծառայության հայտարարության մեջ: Ինչպես նշում Է գործակալությունը, Սիրիայի նախագահը «այդ կապակցությամբ» նամակ Է ուղարկել Ռուսաստանի ղեկավարին:
Ավելի ուշ Սիրիայի տեղեկատվության նախարարությունում հաստատել են, որ Դամասկոսը ռազմական օգնություն Է խնդրել ՌԴ-ից երկրում հակամարտությունը լուծելու համար: Ինչպես հայտարարել Է Սիրիայի տեղեկատվության նախարարի քաղաքական հարցերով խորհրդական Ալի ալ Ահմադին. «Երբ ռուսական կառավարությունը օգնության Է գալիս սիրիական բանակին, մանավանդ ռազմաօդային ուժերի միջոցներով, դա շատ Է օգնում սիրիական բանակին՝ պահպանելու երկիրը: Առավել եւս որ այդ ամենը տեղի Է ունենում Սիրիայի կառավարության խնդրանքով»:
Կրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովն սեպտեմբերի 30-ին հայտնել Է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դիմել Է Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցադրելու խնդրանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: