Ադրբեջանում Ֆրանսիայի նոր դեսպանն է Աուրելիա Բուշեն
Международные новостиԱդրբեջանում Ֆրանսիայի նոր դեսպան կլինի Աուրելիա Բուշեն (Aurelia Bouchez):
Այս մասինհայտնում է report.az լրատվական կայքը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:
Ադրբեջանում Ֆրանսիայի ներկայիս դեսպան Պասկալ Մոնյեյի լիազորությունների ժամկետը լրանում է հոկտեմբերի վերջին:
Աուրելիա Բուշեն 2012 թվականի ապրիլից գլխավորում է Ղազախստանում Եվրամիության ներկայացուցչությունը: Դրանից առաջ նա եղել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային, տնտեսական եւ անվտանգության հարցերով օգնականը: Արուրելիա Բուշեն տիրապետում է ֆրանսերենին, անգլերենին, ռուսերենին եւ գերմաներենին: