Արաբական ԶԼՄ-ները հաղորդել են Սիրիայում Ռուսաստանի նոր ավիահարվածների մասին
Международные новостиՍտացվող հաղորդագրությունների համաձայն՝ Ռուսաստանը նոր ավիահարվածներ Է հասցրել Սիրիայում: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հղում անելով Լիբանանի հեռուստատեսությանը, գրոհի թիրախներ են դարձել ապստամբների դիրքերը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, որը վերահսկվում Է որպես «Նվաճման բանակ» հայտնի միության կողմից:
Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը հայտնել Է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ քսան օդային գրոհներ կատարելու մասին:
ԱՄՆ-ում զգուշանում են, որ Ռուսաստանի թիրախներ են դարձել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ ԻՊ-ի հետ չկապված հակառակորդները:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ Ռուսաստանի իշխանություններն ունեն ծայրահեղական այն կազմակերպությունների ցուցակը, որոնց դիրքերին ավիահարվածներ են հասցվելու:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում ավելի վաղ ընդգծել են, որ Սիրիայում ավիահարվածները հասցվում են բացառապես «Իսլամական պետության» զինյալների դիրքերին:
Մինչեռ ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչ Աբդալա ալ Մուալիմին Ռուսաստանից պահանջել Է անհապաղ դադարեցնել ռմբակոծումները Սիրիայում եւ թույլ չտալ դրանց կրկնվելը, հավելելով, որ ոչ մի երկիր չպետք Է պայքար մղի «Իսլամական պետություն» խմբավորման դեմ՝ «միաժամանակ պաշտպանելով սիրիական ռեժիմի ահաբեկչությունը»:
Սաուդյան Արաբիան աջակցում Է սուննիների չափավոր ընդդիմությանը, որը ձգտում Է հասնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնաթողությանը: Էր Ռիադը խորը անհանգստություն Է հայտնել Ռուսաստանի օդուժի կողմից հարվածներ հասցնելու կապակցությամբ:
Ինչպես նշում Է BBC-ն, ռուս զինվորականները մոտ ժամանակներս ամերիկացի գործընկերների հետ կոնսուլտացիաներ են սկսելու Սիրիայում «չկանխամտածված միջադեպերից» խուսափելու համար: