«Գազպրոմ»-ն սկսել Է գազ մատակարարել Ադրբեջանին
Международные новости«Գազպրոմ»-ը սեպտեմբերի 29-ից սկսել Է գազի մատակարարումներն Ադրբեջանին. մատակարարման միջին օրական ծավալը ներկայում կազմում Է շուրջ 6 մլն խորանարդ մետր, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:
Մատակարարումներն իրականացվում են առք ու վաճառքի պայմանագրին համապատասխան, որն ընթացիկ տարվա սեպտեմբերին կնքվել Է հինգ տարի ժամկետով՝ հնարավոր երկարացմամբ: Պայմանագիրը նախատեսում Է տարեկան մինչեւ 2 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարում Ադրբեջանին:
«Ռուսական գազի ներմուծումը թույլ կտա բավարարել այս Էներգակրի նկատմամբ Ադրբեջանի լրացուցիչ պահանջարկը՝ կապված տնտեսության աճի եւ ներքին սպառման ավելացման հետ»,-մեկնաբանում Է մատակարարը: