Քուրդ զինյալները մեկ զինվոր են սպանել թուրքական Շըրնաքում
Международные новостиԹուրքիայի քրդաբնակ Շըրնաքի նահանգում երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հարձակում են իրականացրել ռազմական մեքենայի վրա:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրի եթ» պարբերականը:
Քուրդ զինյալների գործի դրած պայթուցիկի հետևանքով մեկ զինվոր զոհվել է, ևս մեկը` վիրավորվել:
PKK-ի մարտիկներին հայտնաբերելու նպատակով թուրքական իրավապահ մարմինները գործողություններ են սկսել: