Ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին. Standart & Poor's
Международные новостиStandart & Poor`s միջազգային վարկանիշային գործակալությունն Ադրբեջանի բանկային համակարգին ռիսկի մաքսիմալ աստիճան է վերագրել:
Ինչպես հաղորդում է report.az կայքը, գործակալությունը հայտարարել է, որ Եվրոպայի, Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների ազգային փոխարժեքների թուլանալը մեծացրել է այդ երկրների բանկային համակարգերի ռիսկերը:
Standart & Poor's-ի վերլուծաբան Տիմուչին Էնգինը նախապատրաստական զեկույցում Ադրբեջանի, Ղազախստանի, Բելոռուսի, Ուկրաինայի եւ Նիգերիայի բանկային համակարգերի ռիսկը գնահատել է որպես ամենաբարձր, իսկ Ռուսաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի բանկային համակարգերի ռիսկը` որպես բարձր: Զեկույցում ընդգծվում է, որ Հարավային Աֆրիկայի, Լեհաստանի, Հունգարիայի եւ Խորվաթիայի բանկերը քիչ ենթակա են նեգատիվ ազդեցության:
Տիմուչին Էնգինը նշում է, որ ռիսկի գործոնները տարբեր երկրներում փոխվում են եւ հիմնականում կազմված են երեք տարրերից: Դրանք են արտարժույթի վարկերի, մաքուր բաց արտարժույթի դիրքի գծով բարձր կորուստները եւ արտաքին պարտքից կախված բանկերի ֆինանսավորման խնդիրը:
Զեկույցում ասվում է, որ մոտ ժամանակում Թուրքիան կբախվի ավելի մեծ վարկային կորուստների հետ: