Փարիզում սկսվել են «նորմանդական քառյակի» ղեկավարների բանակցությունները
Международные новостиՓարիզում սկսվել են «նորմանդական քառյակի» բանակցությունները, որոնց մասնակցում են ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, տեղեկացնում Է Արմենպրես-ը:
Ղեկավարները հավաքվել են Ելիսեյան պալատի Մյուրատի դահլիճում՝ քննարկելու Դոնբասի հակամարտության կարգավորման ուղիները:
Մինչ այդ «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները մի շարք երկկողմ հանդիպումներ են անցկացրել: Ռուսաստանի նախագահը Ելիսեյան պալատ ժամանելուց հետո բանակցություններ Է վարել նախ՝ Օլանդի, ապա՝ Մերկելի հետ:
Միջոցառումները, բացառությամբ դրանց արձանագրային մասի, ընթանում են փակ դռների հետեւում:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, սա Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարների արդեն երրորդ անձնական հանդիպումն Է 2014 թվականի հունիսին Ուկրաինայի շուրջ բանակցությունների այսպես կոչված նորմանդական ձեւաչափի հայտնվելու պահից:
Լուսանկարը` EPA