Պահպանողականները Լոնդոնի քաղաքագլուխ են առաջադրել միլիոնատեր լրագրող Զաք Հոլդսմիթին
Международные новостиՄեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը Լոնդոնի քաղաքագլխի ընտրություններում թեկնածու Է առաջադրել քաղաքական գործիչ եւ լրագրող Զաք Հոլդսմիթին, որը 200 մլն ֆունտ (270 մլն եվրո) կարողությունի ունի, տեղեկացնում է BBC-ին:
Ներկուսակցական ընտրություններում քաղաքական գործիչը հավաքել Է ձայների 70 տոկոսը: Իր «Թվիթեր»-ում Հոլդսմիթը գրել Է, թե հպարտ Է թորիների թեկնածուն դառնալու համար:
Ընտրություններում Հոլդսմիթի մրցակիցը կդառնա լեյբորիստների թեկնածու Սադիք Հանը՝ Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախկին փոխնախարարը: Իր նախընտրական արշավում Հանը շեշտը դնում Է բնակարանային շինարարության զարգացման, սոցիալական ծրագրերի եւ հանրային տրանսպորտի ծառայությունների գների աճի սահմանափակման վրա:
Հասարակական կարծիքի հարցումների տվյալներով՝ լեյբորիստը հաղթանակի հասնելու մեծ շանսեր ունի:
Լոնդոնի ներկայիս քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնը պաշտոնավարում Է 2008 թվականից: Այս տարի կայացած խորհրդարանական ընտրություններում նա պատգամավոր Է ընտրվել Աքսբրիջի օկրուգից, բայց հայտարարել Է, որ Լոնդոնի քաղաքագլուխ կմնա եւս մեկ տարի:
Բրիտանացի վերլուծաբանները կանխատեսում են, որ Ջոնսոնը 2016 թվականից հետո կարող Է պայքար սկսել կուսակցության առաջնորդ դառնալու համար եւ հաջորդ ընտրություններում թորիների հաղթանակի դեպքում դառնալ Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը: