Յոթ երկրներ Ռուսաստանից պահանջել են պայքարել բացառապես ԻՊ-ի դեմ
Международные новостиԹուրքիայի ԱԳ նախարարությունը հոկտեմբերի 2-ին տարածել Է Ֆրանսիայի, Գերմանիայի, Քատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը, որում կոչ Է արվում Ռուսաստանին՝ դադարեցնել գրոհները սիրիական ընդդիմության դեմ եւ իր ջանքերը կենտրոնացնել «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա:
«Խորը մտահոգություն ենք հայտնում Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության ու հատկապես երեկվանից Համայի, Հոմսի եւ Իգլիդի շրջաններում ռուսական ռազմաօդային ուժերի գրոհների կապակցությամբ, որոնք ոչ թե խոցել են «Իսլամական պետության» թիրախները, այլ զոհերի պատճառ են դարձել խաղաղ բնակչության շրջանում»:
«Այդ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել հակամարտության հետագա սաստկացման եւ հող ստեղծել ծայրահեղականության ու արմատականության աճի համար: Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ դադարեցնել իր գ րոհները սիրիական ընդդիմության եւ քաղաքացիական անձանց դեմ եւ իր ջանքերը կենտրոնացնել ԻՊ-ի դեմ պայքարելու վրա»,- ասված Է փաստաթղթում:
ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդել Է, որ Սիրիայում ուղղորդված հարվածներ են հասցվել ԻՊ-ի ութ օբյեկտների: Ընդսմին, ինչպես ընդգծել են գերատեսչությունում, բոլոր հարվածները հասցվել են օդային հետախուզությունից եւ սիրիական բանակից ստացված տվյալների ճշտումից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: