Ռուսական օդուժը Սիրիայում ԻՊ-ի հրամանատարական կետ և ստորգետնյա զինապահեստ է ոչնչացրել
Международные новостиՌուսական օդուժը շարունակում է մեծ արդյունավետությամբ հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: «Անցած օրերի ընթացքում ռուսական ավի ացիոն խմբի Սու-34 և Սու-24 ինքնաթիռները իրականացրել են 20 ավիաթռիչք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 9 դիրքերի վրա»,- հաղորդել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը:
Նա հայտնել է, որ անցած օրը երեկոյան և գիշերը ռուսական օդուժի իրականացրած 6 թռիչքների արդյունքում ճշգրիտ հարվածներ են հասցվել 3 ահաբեկչական ենթակառուցվածքների: Սու-34 ինքնաթիռից բաց թողած ԲԵՏԱԲ-500 ռումբը Ռաքքա բնակավայրում ոչնչացրել է ավազակախմբի հրամանատարական կետերից մեկը, ինչպես նաև ստորգետնյա բունկերը, որը եղել է զինամթերքի և պայթուցիկ նյութերի պահեստ: