PKK-ն Դերսիմում երկու թուրք զինվոր է առևանգել
Международные новостиԹուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները Թունջելիում (նախկին Դերսիմ) առևանգել են երկու թուրք զինվորի:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:
Քուրդ զինյալները կանգնեցրել են Թունջելի-Փուլյումյուր ճանապարհահատվածով անցնող քաղաքացիական ավտոբուսն ու դրա մեջ գտնվող զինվորներին առևանգելով տարել լեռները: