Եվրոպան ու Թուրքիան ներգաղթյալների հոսքը կանխող ծրագիր են մշակել. մանրամասներ
Международные новостиԳերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին հայտնի է դարձել, որ Եվրոպան ու Թուրքիան համատեղ ծրագիր են կազմել, որով խոչընդոտելու են ներգաղթյալների հոսքին Եվրոպա:
RBC-ի փոխանցմամբ` Թուրքիայի և Եվրահանձնաժողովի կազմած ծրագրի էությունն այն է, որ Հունաստանի ու Թուրքիայի առափնյա ծառայությունները համատեղ հսկելու են Էգեյան ծովի արևելյան մասը: Այդ կերպ հետ են վերադարձվելու այն ներգաղթյալները, ովքեր կփորձեն Թուրքիայից ԵՄ-ի երկրներ անցնել:
Այս տարի Էգեյան ծովով Եվրոպա է ներթափանցել 350 հազար փախստական: Իսկ թուրքական առափնյա ծառայությունը կարողացել է խոչընդոտել նրանցից միայն 50 հազարի մուտքը:
ՄԱԿ-ի կանխատեսմամբ` 2015-2016 թթ-ին Միջերկրական ծովով Եվրոպա է մուտք գործելու 850 հազար ներգաղթյալ: