Բելառուսում բողոքի ցույց է տեղի ունեցել` ընդդեմ ռուսական ռազմաբազայի
Международные новостиՄինսկում բելառուսական ընդդիմությունը բողոքի ցույցի է դուրս եկել` ընդդեմ տեղակայվելիք ռուսաստանյան ավիաբազայի:
Interfax-ի փոխանցմամբ` պաստառներով ու ԵՄ-ի խորհրդանշաններով փողոց է դուրս եկել մի քանի հարյուր մարդ: Նրանք կրել են «Մեզ հարկավոր է խաղաղ երկինք» կարգախոսով ու Պուտինի նկարով պաստառներ, վանկարկել` «Ոչ պատերազմին»:
Սա տեղի է ունենում Բելառուսի տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման շուրջ պայմանագրի ստորագրման նախօրեին:
Ռուսաստանյան ԶԼՄ-ները նկատում են, որ ցույցն ավարտվել է առանց ձերբակալությունների: