Էրդողանը Ռուսաստանի վերաբերյալ կոշտ հայտարարություններ է արել
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ հայտարարություններ է արել Ռուսաստանի կողմից հոկտեմբերի 3-ին թուրքական սահմանը խախտելու դեպքերի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, հայտարարություններն արվ ել են Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «350 հազար մարդու սպանողին (խմբ.- նկատի ունիՍիրիայի կառավարությանը) պաշտպանում են Իրանը, Ռուսաստանը: Տեսեք ինչ է անում Ռուսաստանը. խախտել են մեր սահմանը, իրենց համար ռազմաբազա հիմնելու խնդրով են տարված: Ռուսաստանի կողմից մեր օդային սահմանը խախտելու դեպքի առ նչությամբ ՆԱՏՕ-ն խիստ վերջնագիր է ներկայացրել: Մենք չենք կարող դա հանդուրժել: Արվում են քայլեր, որոնք մեզ համար անցանկալի են: Թուրքիային սազական չի դրանք ընդունելը, դրանք դեմ են նաև ՆԱՏՕ-ի սկզբունքներին»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի պատասխանը տրամաբանական է այնքանով, որ այն, ինչ արվում է Թուրքիայի դեմ, համարվում է քայլ ՆԱՏՕ-ի դեմ: Թուրքիայի սահմանների ցանկացած խախտում նշանակում է ՆԱՏՕ-ի սահմանների խախտում: Էրդողանը սպառնացել է` Թուրքիան Ռուսաստանի օդային ուժերի ինքնաթիռներին թույլ չի տա եւս մեկ անգ ամ խախտել իր օդային տարածքը: «Մեջտեղում Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն են: Եթե Ռուսաստանը կորցնի ընկերոջը, շատ բան կկորցնի»,- ասել է Էրդողանը:
Էրդողանը Բելգիա է մեկնել այդ երկրի թուրքական համայնքի հետ հանդիպելու համար` կապված Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ: Բելգիական մամուլն այդ առնչությամբ հայտնել էր, որ Բրյուսելի քաղաքապետարանը հրաժարվել է իր նիստերի դահլիճը տրամադրել թուրքական համայնքի հետ Էրդողանի հանդիպման համար` պատճառաբանելով, որ այն չի նախատեսված նման հանդիպումների համար: Այդ պատճառով թուրքական համայնքի հետ Էրդողանի հանդիպումը տեղափոխվել է Ստրասբուրգ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 5-ին Ռուսաստանին ուղղված կոշտ հայտարարություն էր տարածել՝ կապվածհոկտեմբերի 3-ին Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական ինքնաթիռի՝ թուրքական օդային տարածքը խախտելուհետ: «Այս կապակցությամբ Անկարայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է նախարարություն, որտեղ նրան հայտնել ենք մեր կտրուկ բողոքը ևպահանջել այսուհետև նման դեպք թույլ չտալ, հակառակ դեպքում հնարավոր ոչ ցանկալի հետևանքների պատասխանատվությունը կկրիՌուսաստանի Դաշնությունը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ավելի ուշ ռուսական կողմը հստակեցում մտցրեց իրադրության մեջ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որՌուսական Су-30 կործանիչը, որը Սիրիայում մասնակցում է «Իսլամական պետության» դեմ գործողություններին, Թուրքիայի օդային տարածքըխախտել է սխալմամբ` ոչ բարվոք եղանակային պայմանների պատճառով:
Այնուհետև տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հոկտեմբերի 3-ի ներխուժումից զատ ռուսական ինքնաթիռները խախտել են Թուրքիայիօդային սահմանը նաև հոկտեմբերի 4-ին, սակայն այս մասին որևէ պաշտոնական հայտարարություն ռուսական կողմից դեռևս չի արվել:
Խնդրի վերաբերյալ հայտարարություն արեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերը՝ ասելով, որ պատահականություն չի համարում ռուսական ինքնաթիռների ներխուժումը Թուրքիայի օդային տարածք: