Ադրբեջանի կրթության նախկին նախարարը ոլորտին զրո գնահատական է տվել
Международные новостиԱդրբեջանի կրթության նախկին նախարար Ֆիրուդին Ջալիլովն Ուսուցչի օրվա կապակցությամբ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսելով Ադրբեջանում ուսուցիչների եւ կրթության խնդիրների մասին` այդ երկրում կրթության ոլորտին զրո գնահատական է տվել:
Ինչպես հաղորդում է moderator.az կայքը, Ջալիլովն Ադրբեջանում կրթության ոլորտում առկա գլխավոր խնդիրը համարել է ուսուցիչների ցածր աշխատավարձը:
Ռադիոկայանի այն հարցին, թե ինչպես է գնահատում կրթության մակարդակը երկրում, Ջալիլովն ասել է. «Եթե գնահատենք 5 բալանոց սանդղակով, իհարկե` զրո: Եթե ընդունելության քննություններում դիմորդների 50-60 տոկոսը 2 են ստանում, ինչպիսի՞ն կարող է լինել կրթության որակը նման երկրում:
Դրա պատճառը կապված է ուսուցչի դրության, ծրագրերը սխալ կազմված լինելու հետ: Ադրբեջանում դասագրքեր գրում են կրթությունից, հոգեբանությունից տեղյակ չլինող անձինք: Դասագրքերում անգամ հայհոյանքներ են օգտագործվում. հետո էլ ասում են, թե դրանք ներիայացվում են դաստիարակչական նկատառումներով»: