Ереван, 01.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սերժ Սարգսյանը հեռանում է

Վերջին շրջանում Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացը ըստ արժանվույն չգնահատվեց և մեկնության չենթարկվեց. ի վերջո, ինչու՞ գործող նախագահը, որի պաշտոնավարման ժամկետից բավականաչափ հեռավորություն կա, որոշեց գնալ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով և, ըստ ամենայնի, կրճատել նախագահի լիազորությունները: Ավելին, բոլորովին վերջերս Հարավային Կորեայում երիտասարդացման գերժամանակակից կուրսեր անցած Սարգսյանը հայտարարեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում: Համենայն դեպս, մենք վստահորեն այդ ճանապարհով ենք գնալու»: Այս հայտարարությունը ուղղակի շղթայական կապ ունի դրան հաջորդած Էդուարդ Շարմազանովի աղմկահարույց հայտարարությանը՝ նախագահի կամ վարչապետի պաշտոնին հավակնողների ուղին անցնելու է Մելիք- Ադամյան փողոցով: Ինչպես գիտենք՝ այնտեղ է գտնվում Հանրապետականի գրասենյակը: Ըստ ամենայնի, վերջին երկու հայտնի հայտարարություններով և սահմանադրական փոփոխություններով Սարգսյանը նախապատրաստում է իր հեռացումը: Գործող նախագահը այլևս լիակատար չի տիրապետում քաղաքական իրավիճակին և որպես հմուտ խաղացող՝ պետք է կազմակերպի հնարավորինս անվտանգ նահանջ: Իր սիրելի խաղաքարերի նման նա հայտնվել է պատային իրավիճակում և պետք է փոխի խաղի կանոնները: Սերժ Սարգսյանը հայտնվել է իր հեռացումը գուժող հետևյալ փաստարկների ճնշման տիրույթում. 1. Չնայած իր ղեկավարած կուսակցությունը ունի մեծամասնություն խորհրդարանում՝ նա ստիպված էր այս անգամ տուրք տալ Ծառուկյան-Աբրահամյան խնամիական դուետի ճնշմանը և վարչապետի պաշտոնից ազատել իր համար թերևս ամենահարմար և ընդունելի կառավարության ղեկավարին՝ Տիգրան Սարգսյանին: Նմանատիպ փորձ մեկ անգամ ևս եղել է՝ խաղից հանել Տիգրան Սարգսյանին, որը Սերժ Սարգսյանը մերժել է, ինչի արդյունքում Հովիկ Աբրահամյանը հեռացավ ԱԺ նախագահի պաշտոնից: Սակայն երկրում ծավալվող ֆինանսական ճգնաժամի և հասարակական ճնշման տակ ահագնացող կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ալիքների (որից Ծառուկյան - Աբրահամյան խնամիական դուետը օգտվեց բավական ճարպկորեն) արդյունքում Սարգսյանը ստիպված էր զիջել վարչապետի աթոռը: 2. Սերժ Սարգսյանի ներքին և արտաքին ձախողումների ֆոնին գրգռվեց նրա նախկին սիամական երկվորյակի՝ Քոչարյանի՝ իշխանության վերադառնալու ախորժակը, ով իր բավական խոշոր ֆինանսական, մարդկային և լրատվական ռեսուրսներով սկսեց խաղալ Սերժ Սարգսյանի դեմ: Գործող նախագահի օրեցոր թուլացող իշխանությանը սա հուժկու հարված էր: Ի տարբերություն Քոչարյանի հրապարակային մանևրների՝ Սերժ Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին և նա բավական կոպիտ կերպով ընդունեց մարտահրավերը՝ Շարմազանովի շուրթերով ակնարկելով Մելիք-Ադամյան փողոցի դերի ու նշանակության մասին: Այնուամենայնիվ, ի դեմս Ռոբերտ Քոչարյանի հրապարակային ակտիվացման, Սարգսյանը աթոռի հերթական սասանում ունեցավ: 3. Սերժ Սարգսյանին լքեց նրա երբեմնի ամենահավատարիմ դաշնակիցը՝ Արթուր Բաղդասարյանը: Ավելին, Բաղդասարյանի ՕԵԿ խորհրդարանական խմբակցությունը խորհրդարանում սկսեց ակտիվ հակաիշխանական գործողություններ, ինչի հետևանքով օրեցոր ՀՀԿ-ի համար ԱԺ-ում քվորում ապահովելը դարձավ լրջագույն գլխացավանք: Միայն այն փաստը, որ ՀՀԿ-ի համար քվորում ապահովելը արդեն իսկ խնդիր է դարձել, գործող նախագահի շուրջ անվստահության պատ է կառուցում հենց նրա մերձավոր շրջապատում: 4. Մաքսային Միություն մտնելու վերաբերյալ սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունը զրկեց Սարգսյանին արևմտյան աջակցությունից, իսկ ռուս - ադրբեջանա - ղազախա - բելառուսական վերջին շրջանի հայտնի սիրախաղերը ոչ միայն Հայաստանին կանգնեցրեցին պատային իրավիճակի առջև՝ արտաքին վեկտորի ընտրության հարցում, այլև Սարգսյանի իշխանության հասցրեցին կործանիչ հարված: Նա զրկվեց ոչ միայն իր իշխանությունը պահպանելու և երկարաձգելու ներքին ռեսուրսների զգալի մասից, այլև մեն մենակ մնաց արտաքին ճակատում: 5. Սերժ Սարգսյանը իր իշխանության ընթացքում թույլ տվեց կոպտագույն սխալ՝ չնախապատրաստելով իր իրավահաջորդին: Եթե Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության ամբողջ ընթացքում աներկբա էր, որ նա ամեն ինչ անելու է՝ իշխանությունը Սարգսյանին ժառանգելու համար, ապա գործող նախագահը խուսափեց ժառանգորդ պատրաստելուց, ինչի արդյունքում նրա ոտքերի տակից հողը սկսեց արագորեն փախչել: Քաղաքական անորոշությունը ծնեց բազմաթիվ բևեռներ, որովհետև քաղաքական արևի տակ իրենց հետագա տեղը այդպես էլ չընկալող և իշխանության բուրգում իրենց ապագան հստակ չպատկերացնող գործիչները սկսեցին սեփական խաղը խաղալ: Հովիկ Աբրահամյանի թևը սկսեց բացահայտ նախագահական ամբիցիաներ դրսևորել՝ դաշտ նետելով իր ամբողջ PR հրետանին, անշուշտ, ունենալով խնամի Ծառուկյանի գոնե լուռ աջակցությունը, Արթուր Բաղդասարյանը, ձեռք ստեղծելով զգալի լրատվական և այլ ռեսուրսներ, հեռացավ Սարգսյանից և սկսեց բացահայտ նախագահական հավակնություններ դրսևորել, գործող նախագահի հիմնական հենարաններից մեկը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, իր հայտնի հարցազրույցում սեփական քաղաքական հավակնությունների մասին մեսիջներ ուղարկեց, Քոչարյանը օրումեջ, ընդ որում բավականին ոչ պրոֆեսիոնալ կերպով, սկսեց ծիկրակել Բաղրամյան 26-ի հետևից և այդպես շարունակ. այժմ գործ ունենք եռատված ու քառատված իշխանական դաշտի հետ, ինչը իրավիճակը դարձնում է բավականին պայթյունավտանգ (նախագահի հնարավոր թեկնածուներին կանդրադառնանք շուտով՝ առանձին հոդվածներով): Հանրագումարի բերելով Սերժ Սարգսյանի շուրջ ձևավորված ներքին և արտաքին բոլոր գործոնները և այս ամենից բխող Սերժ Սարգսյանի քաղաքական հետագա հավակնությունների անհնարինությունը՝ կարելի է վստահ լինել, որ ապագա սահմանադրական բարեփոխումները նրա վերջին հուսահատ փորձերն են՝ կուսակցությունների դերի բարձրացման միջոցով պահպանել մի քանի լծակներ՝ իր և մնացած փոքրաթիվ թիմի անձնական և քաղաքական անվտանգությունն ապահովելու նպատակով: Սարգսյանը այժմ արդեն դրսևորում է գնացող, հոգնած նախագահի վարքագիծ. ակնհայտ է, որ նա ժամանակ է ձգում և սպասում է հեռանալու բաղձալի օրվան: Նա ավելի ու ավելի սակավ է մասնակցում միջոցառումների, ելույթներ գրեթե չի ունենում, բավարարվում է արարողակարգային հայտարարություններով և հանդիպումներվ: Հեռացման և անվտանգ ապրելու համար, սակայն, նրան երաշխիքներ են պետք, որոնք հիմնական դաշնակիցներին կորցնելու պարագայում բավականին մշուշոտ են: Սահմանադրական բարեփոխումների գործընթացը, թերևս, Սերժ Սարգսյանի վերջին ճակատամարտն է: Նա կամ կջախջախվի լիովին, կամ ձեռք կբերի կռվաններ՝ իր անվտանգ հեռացումը ապահովելու համար... Սահմանադրական փոփոխություններից զատ Սարգսյանին մնացել է միակ՝ պահուստային քայլը: Բոլորի համար անսպասելի նա պետք է հայտարարի իր իրավահաջորդի անունը: Որքան էլ այս պարագայում դա վտանգավոր է, սակայն դաշտում հստակություն կմտցնի և սև ու սպիտակի սահմանագիծ կքաշի ոչ միայն ընդդիմություն-իշխանություն քաղաքական խաղում, այլ հենց իշխանության ներսում: Ի վերջո, Սերժ Սարգսյանը ինքը իր ձեռքով գծեց հեռացման իր ճանապարհը, որովհետև գնացող նախագահի պարագայում իշխանական դաշտը չկողմնորոշվեց նոր տիրոջ ընտրության հարցում, ինչն իր հերթին բերեց իշխանության բզկտման և Սերժ Սարգսյանի քաղաքական վախճանի... Վարուժան Բաբաջանյան
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме