«Գազպրոմ»-ը հրաժարվել է «Թուրքական հոսք»-ի հզորությունների կեսից
Международные новостиՌուսական «Գազպրոմը» ընկերությունը հրաժարվել է «Թուրքական հոսք» գազատարի հզորության կեսից:
«Այդ խողովակաշարի հզորությունը կազմելու է մինչև 32 միլիարդ խորանարդ մետր գազ` հաշվի առնելով «հյուսիսում հայտավորված հզորությունները»»,- հայտարարել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլեր ը` Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային գազային ֆորումի ընթացքում:
Ինչպես հաղորդում է BBC-ին, Թուրքիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները, իրենց հերթին, հայտնել են, որ հզորության կրճատման «Գազպրոմի» ծրագրերը ազդեցություն չեն ունենա երկրի էներգամատակարարման վրա. Թուրքիան դեռևս մտադրված է գնել 15 միլիարդ խ. մ ռուսական գազ: