ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեն կարող է կայանալ 2017 թվականին. The Times
Международные новостиԵվրամիությանը Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության շուրջ հանրաքվեն կարող է կայանալ 2017 թվականին այն բանի կապակցությամբ, որ հանրակցության հիմնարար պայմանագրի վերանայման հարցի շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները փակուղի են մտել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հաղորդել է The Times թերթը՝ հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրի:
Ինչպես նշում են բրիտանական ԶԼՄ-ները, Միացյալ Թագավորության եվրոպական կուրսի կողմնակիցները պնդում են հանրաքվեի շուտափույթ անցկացումը, քանի դեռ ԵՄ-ի նկատմամբ թերահավատության աճող տրամադրությունները երկրում չեն համակել բնակչության մեծամասնությանը: Նույն դիրքորոշումն ունեն նաեւ բրիտանական բիզնեսի ներկայացուցիչները, որոնք կոչ են անում հանրաքվեն անցկացնել 2016 թվականին:
Սակայն, ինչպես հրատարակությանը հայտնել է նախարարների կաբինետի աղբյուրը, քվեարկությունը, «ամենայն հավանականությամբ», կկայանա 2017 թվականին, քանի որ վարչապետ Դեւիդ Քեմերոնը «կշարունակի պայքարը բարեփոխումների ծանրակշիռ փաթեթի հասնելու համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: