Օբաման ներողություն է խնդրել Աֆղանստանում Կունդուզի հիվանդանոցի ռմբակոծման համար
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունից ներողություն է խնդրել Աֆղանստանում Կունդուզի հիվանդանոցի ռմբակոծման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:
«Նախագահ Օբաման ներողություն է խնդրել եւ ցավակցություն հայտնել «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության անձնակազմի անդամենրի ու նրա հիվանդների զոհվելու եւ վիրավորվելու կապակցությամբ, երբ ամերիկյան ավիահարվածը սխալմամբ բաժին է հասել Կունդուզի դաշտային հսոպիտալին»,- ասել է Էռնեստը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահը հեռախոսազրույցի ընթացքում կազմակերպության ղեկավար Ջոաննա Լյուին հավաստիացրել է, որ հետաքննությունից հետո Պենտագոնը «թափանցիկ, համակողմանի եւ անաչառ հաշվետվություն կներկայացնի» Կունդուզի հիվանդանոցի ռմբակոծման փաստերի ու հանգամանքների վերաբերյալ:
Հիվանդանոցի ռմբակոծումը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին: Դրա հետեւանքով զոհվել է 22, վիրավորվել 37 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: