Վրաստանի ԱԳ նախարարությունը կառուցողական Է գնահատել Ժնեւյան քննարկումները
Международные новостиԺնեւյան քննարկումները կառուցողական մթնոլորտում են անցել: Չնայած սուր բանավեճին, կողմերը քննարկել են օրակարգի բոլոր հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, ասված Է Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
Ժնեւյան քննարկումներն անցկացվում են 2008 թվականի հոկտեմբերից: Այսօրվա դրությամբ դրանք երկխոսության միակ ձեւաչափն են Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Վրաստանի ներկայացուցիչների համար: Դրանց մասնակցում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ինչպես նաեւ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն եւ Եվրամիությունը: Ժնեւի քննարկումների հերթական 33-րդ փուլը կայացել Է հոկտեմբերի 6-7-ին:
Առաջին աշխատանքային խումբը քննարկել Է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անվտանգության եւ կայունության հետ կապված հարցերը: Երկրորդ խումբը քննարկել Է տեղահանվածների ու փախստականների խնդիրները:
Վրացական կողմը անհանգստություն Է հայտնել Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքում անցկացվող զորավարժությունների, ինչպես նաեւ Աբխազիայում ռուսական երկաթուղային զորքերի գտնվելու կապակցությամբ, որոնք փորձում են վերականգնել Վրաստանի երկաթուղու աբխազական հատվածը:
Երկօրյա քննարկումների ընթացքում կայացել Է «Մշակութային ժառանգության պաշտպանությունը. սկզբունքներ եւ պրակտիկա» տեղեկատվական նստաշրջանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը հանդիպման մասնակիցներին ծանոթացրել Է այն միջոցառումներին, որոնք հնարավորություն են ընձեռում մշակութային հուշարձանները պաշտպանել ռազմական գործողությունների ընթացքում:
Ժնեւյան քննարկումների հաջորդ փուլը տեղի կունենա 2015 թվականի դեկտեմբերի 8-9-ին: