ԻՊ-ի դիրքերին ՌԴ-ի հրթիռահարվածների տեսագրությունն ավելի քան 2,5 մլն դիտում Է հավաքել
Международные новостиՌուսաստանի Կասպիական նավատորմի նավերի կողմից «Կալիբր» թեւավոր հրթիռներով Սիրիայում ԻՊ-ի օբյեկտներին հարվածներ հասցնելու տեսասյուժեն ավելի քան 2,5 մլն դիտում Է հավաքել YouTube-ում: «Լայքերի» թիվը գերազանցել Է 18 հազարը, «դիսլայքերինը»՝ 1,3 հազարը: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, սյուժեն զետեղված Է տեսահոսթինգում ՌԴ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ալիքում:
Երկուրոպեանոց տեսահոլովակում ցուցադրված են չորս հրթիռանավերի («Դաղստան», «Գրադ Սվիյաժսկ», «Վելիկիյ Ուստյուգ» եւ «Ուգլիչ») ռազմերթը, հրթիռների բուն արձակումը, ինչպես նաեւ Իրանի եւ Իրաքի տարածքների վրայով հրթիռների թռիչքի ուղեգծի վերաբերյալ ինֆոգրաֆիկան:
Ընդամենը նավերը հոկտեմբերի 7-ին հրթիռների 26 արձակում են իրականացրել Սիրիայի Ռաքա, Իդլիբ եւ Հալեպ նահանգների 11 թիրախների ուղղությամբ: Ինչպես ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտնել Է ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, բոլոր թիրախները հաջողությամբ խոցվել են, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: