Սիրիայում ապստամբները ռազմական ուղղաթիռ են խոցել
Международные новостиՍիրիայի ընդդիմադիր ապստամբները Համայի նահանգում ռազմական ուղղաթիռ են խոցել:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին հոկտեմբերի 8-ին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը` նշելով, որ ուղղաթիռն ընկել է Քաֆր Նաբուդա գյուղի մերձակայքում` Համայի հյուսիսում: Դեռ տեղեկություններ չեն հաղորդվում ուղղաթիռը պատկանում է սիրիական, թե ռուսական օդուժին:
Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից: