Ադրբեջանում ցանցահենները ջարդել են սումգայիթյան ջարդերի մասին սուտ տեղեկություներ տարածող փաստաբանի կայքերը
Международные новостиԱդրբեջանում ճանաչված փաստաբան Ասլան Իսմայիլովը հայտարարել է, որ ադրբեջանցի ցանցահենները ջարդել են սումգայիթյան իրադարձությունների «ճշմարտությունների» մասին պատմող իր կողմից ստեղծված sumgayit1988 եւ իր անձնական vizalawfirm կայքերը:
Ինչպես հաղորդում է moderator.az կայքը, այս մասին իրավագետը գրառել է facebook-ի իր էջում:
Նրա խոսքով` կայքերը կոտրելուց հետո ցանցահենները նրանցում գրություն են տեղադրել, որում իրավագետին մեղադրել են Ադրբեջանի դեմ գործունեությամբ զբաղվելու մեջ, ինչի պատճառն, ըստ նրանց, «աթոռակռիվն» ու «գրանտակերությունն» է:
«Դա հասկանալու համար պետք չէ գիտնական կամ իրավագետ լինել: Զեզ նմանների դեմ մեր պայքարն անշրջելի է: Հայրենիքի թշնամիներ, հասել է ձեր յուրաքանչյուր գործողության համար պատասխան տալու ժամանակը»,- նշել են նրանք:
Ասլան Իսմայիլովը նշել է, որ բացի այդ ցանցահենները փորձել են կոտրել նաեւ facebook-ի իր էջերը, սակայն, դա նրանց չի հաջողվել` դրանք ավելի լավ պաշտպանված լինելու պատճառով:
1988 թվականի փետրվարի 26-29-ին տեղական իշխանությունների փաստացի հանցակցության եւ ՍՍՀՄ ղեկավարության անգործության պայմաններում
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում խաղաղ բնակիչների կազմակերպված զանգվածային կոտորածներ են իրականացվել, որոնք ուղեկցվել են քաղաքի հայ բնակչության բռնություններով եւ թալանով: Սումգայիթյան մարդասպանները հետագայում Ադրբեջանի ազգային հերոսներ են հռչակվել: