Քեմերոնը եւ Մերկելը Լոնդոնում քննարկելու են Սիրիայի իրադրությունը
Международные новостиՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 9-ին Լոնդոնում կքննարկեն Սիրիայի իրադրությունը, փախստականների խնդիրը, ինչպես նաեւ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցերը, տեղեկացնում Է Արմենպրես-ը:
Քեմերոնի եւ Մերկելի բանակցությունները տեղի կունենան «ուրբաթ երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում», հաղորդել Է Sky News հեռուստաալիքը:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է կառավարության մի աղբյուր, բանակցությունների թեմաները կդառնան «փախստականների ներհոսքի կապակցությամբ Եվրոպայում ստեղծված ճգնաժամը, Սիրիան, ինչպես նաեւ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության նոր պայմանների քննարկումը»: