Պենտագոն. Ռուսաստանն ու ԱՄՆ –ը նորից կբանակցեն Սիրիայում թռիչքների անվտանգությունն ապահովելու մասին
Международные новостиՊենտագոնը հայտարարել է, որ Սիրիայի վրայով թռիչքների անվտանգության մասին Միացյալ նահանգների ու Ռուսաստանի միջեւ ռազմական նոր բանակցություններն ամենայն հավանականությամբ կսկսվեն այս հանգստյան օրերին, հայտնում է Gazeta –ն ՝ վկայակոչելով Reuters-ը։
«Պաշտպանության նախարարությունը պաշտոնական պատասխան է ստացել Ռուսաստանի դաշնության Պաշտպանության նախարարությունից ՝ Սիրիայի օդային տարածքում գործողությունների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ Պենտագոնի առաջարկի մասին»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուքը։
Նա շեշտել է, որ «նախարարությունն ուսումնասիրում է Ռուսաստանի պատասխանը եւ բանակցություններն,ամենայն հավանականությամբ, կսկսվեն հանգստյան օրերից ոչ ուշ»։