Twitter-ում կրճատումներ են սպասվում. լրատվամիջոցներ
Международные новостиԱմերիկյան Twitter ընկերությունում զանգվածային կրճատումներ են սպասվում, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Recode կայքին հղումով։
Հաղորդվում է, որ աշխատակիցների ազատման գործընթացը կսկսվի հաջորդ շաբաթ։
Կրճատումները կանդրադառնան գրեթե բոլոր ստորաբաժանումների վրա։ Աշխատատեղերից զրկված անձանց հստակ թիվը չի հաղորդվում։ Ենթադրվում է, որ կրճատումները հիմնականում կանդրադառնան ինժեներներին, որոնք կազմում են անձնակազմի մոտ 50 տոկոսը։
Հաստիքների կրճատումները տեղի կունենան Twitter-ի վերակազմավորման շրջանակներում, որի հիմնական նպատակն արդյունավետության բարձրացումն է։
«Մենք խոսակցությունները չենք մեկնաբանում»,- հայտարարել է Twitter-ի ներկայացուցիչը։
Հոկտեմբերի 5-ին Twitter միկրոբլոգների ծառայության հիմնադիրներից Ջեք Դորսին պաշտոնապես նշանակվել էր ընկերության գլխավոր տնօրեն։