Թուրք մասնագետները Ռուսաստանից գազի ներմուծման այլընտրանք չեն տեսնում
Международные новостиԹուրքիայի Նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի այն հայտարարության կապակցությամբ, թե «կարող են գազ ձեռք բերել այլ տեղից», թուրք մասնագետները հայտարարել են, որ Թուրքիան սպառած գազի 70 տոկոսը գնում է Ռուսաստանից եւ այդ գազն այլ տեղից չի կարող ձեռք բերել:
Ինչպես հաղորդում է DemokratHaber լրատվական կայքը, Թուրքիայի կողմից ձեռք բերվող բնական գազի ծավալների հետ կապված հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Ռուսատանի էներգետիկ զարգացման հիմնադրամի տնօրեն Սերգեյ Պիտկինը:
«Կոմերսանտ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Էրդողանի արած հայտարարությունը, Պիտկինն ասել է, որ դա արվել է ռուսաստանյան գազի գինը նվազեցնելու միտումով:
Նրա խոսքով` Թուրքիային վաճառվող գազի մատակարարման համաձայնագրերում ամենակարեւոր կետը գինն է, եւ Էրդողանն աշխատում է նվազեցնել այն:
Նշելով, որ Թուրքիան Ռուսաստանից գազը գնում է ամենաէժան գնով` Պիտկինն ասել է, որ Էրդողանը չի հրաժարվելու ռուսաստանյան գազից, եւ Անկարայի նպատակը «Գազպրոմ»-ից գազի գնի 10 տոկոս զեղչ ստանալն է:
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի աշխատակից, դոկտոր Ալեքսանդր Սոտնիչենկոյի կարծիքով` գազի հարցում Ռուսաստանի հետ համագործակցությանը վերջ դնելու Էրդողանի հայտարարությունների նպատակը նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
«Թուրքիան գազի իր սպառման 70 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից, եւ այդչափգազ նա չի կարող գտնել մի այլ խողովակաշարում: Չնայած շատ այլընտրանքներկան, օրինակ` Իրանը, Քաթարը, իրաքյան Քրդիստանը, սակայն, այդ տեղերից կամ խողովակաշարեր դեռեւս անցկացված չեն, կամ էլ եղածները բավարար չեն:
Իսկ Քաթարից Թուրքիան գազ կարող է մատակարարել Սիրիայի վրայով, ինչը կարող էանել միայն այդ երկրում կայունություն հաստատվելուց հետո: Էրդողանիհայտարարություններն ընտրազանգվածի ուշադրությունը ներգրավելուց բացի, այլբան չեն»,- ասել է Սոտնիչենկոն:
Սիրիայում Ռուսաստանի օդուժի կողմից ռազմական գործողությունների սկսվելուց հետո Էրդողանը հայտարարել էր, թե եթե Մոսկվան չդադարեցնի Նախագահ Բաշար Ասադին ենթակա ուժերին աջակցությունը, ապա Թուրքիան կվերանայի ռուսաստանյան գազի հետ կապված պայմանագրերը: