Բերդըմուհամեդովը, Էրդողանը եւ Ալիեւը կհանդիպեն Թուրքմենստանում
Международные новостиԹուրքմենստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Գուրբանգուլու Բերդըմուհամեդովը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 12-ին կհանդիպեն թուրքմենական Ավազ քաղաքում:
Այս մասին, ինչպես հաղորդում է report.az լրատվական կայքը:
Եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվելու են եռակողմ հարաբերությունների, փոխադարձ համագործակցության, անվտանգության եւ կայունության, ինչպես նաեւ տարածաշրջանում բարեկեցության բարձրացման հարցեր:
Բարձր մակարդակի հանդիպման մասին համաձայնությունը ձեռք էր բերվել ընթացիկ տարվա օգոստոսի 28-ին Անթալիայում Թուրքմենստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ: