Թուրքիան պաշտոնապես ներկայացրել է Անկարայի պայթյունի զոհերի թիվը
Международные новостиԹուրքիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 10-ի առավոտյան Խաղաղության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած հզոր պայթյունների հետեւանքով զոհվել է 95 քաղաքացի։
Ինչպես տեղեկացնում է թուրքական MIlliyet-ը, Անկարայի պայթյունի հետեւանքով զոհերի թվի մասին պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել կառավարության համակարգող կենտրոնը։ Ըստ հայտարարության՝ հոկտեմբերի 10-ի առավոտյան Խաղաղության հանրահավաքի ժամանակ երկու պայթյունների հետեւանքով զոհվել է 95, վիրավորվել՝ 246 քաղաքացի։