Լուկաշենկոն Պուտինի հետ չի քննարկել Բելառուսում ռուսական ավիաբազայի տեղակայման հարցը
Международные новостиԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել իր երկրի տարածքում ռուսական ավիաբազայի տեղակայման հարցը: Հոկտեմբերի 11-ին №1 ընտրատարածքում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Լուկաշենկոն:
«Ես իսկապես Պուտինի հետ չեն քննարկել այդ թեման: Հավանաբար, այդ տեղեկությունը լրատվամիջոցները դուրս են բերել ռուսական կառավարության նիստից եւ, չգիտես ինչու, տարածել»,- ասել է Բելառուսի նախագահը:
«Եթե խոսքը ռազմաօդային ուժերի մասին է, ապա այն միանշանական կտեղակայվի: Խնդրեմ, տվեք մեզ այդ 24 ինքնաթիռները: Չեք ցանկանում տալ, վաճառել՝ վարձույթով տվեք»,- ասել է նախագահը:
Ըստ ԲԵԼՏԱ-ի, Ալեքսանդր Լուկաշենկոն կասկածում է, որ Ռուսաստանը պատրաստ է Բելառուսի տարածքում նման բազա ստեղծել, քանի որ դա հսկայական միջոցների հետ է կապված:
«Մեկ բան միայն չեմ հասկանում. ինչո՞ւ եք հուզվել,- դիմելով եվրոպական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչին՝ ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:- Ասենք՝ այդ բազան Բելառուսում լինի: Ի՞նչ խնդիր է այն լուծում: Սու-29-ի համար ի՞նչ տարբերություն, թե որտեղից օդ կբարձրանա. Սմոլենսկի՞ց, թե՞ Մոսկվայից: Բացարձակապես տարբերություն չկա»: