Սիրիայում ՌԴ զինուժը ցամաքային գործողություն չի անցկացնի. Պուտին
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «России 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուս զինվորականները Սիրիայում ցամաքային գործողություն չեն անցկացնի «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ, հաղորդում է gazeta.ru-ն:
Պուտինն ընդգծել է, որ երկրում ռուսական ավիացիայի գործողությունները հանպատրաստից չեն, այլ իրականացվում են նախանշված պլանների իրագործման համար:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռուսական ավիացիան Սիրիայում 64 մարտական թռիչք է կատարել վերջին օրվա ընթացքում:
Պուտինը հայտարարել է նաև, որ Մոսկվան ամերիկացի զինվորականներին ուղարկել է Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմի վերաբերյալ իր առաջարկները:
«Մեր մասնագետները հարցումներ և առաջարկներ են ստացել ամերիկյան կողմից, ձևակերպել են այդ համատեղ աշխատանքի իրենց պատկերացումները և ուղարկել են այն Պենտագոն»,- հայտարարել է Պուտինը: