Իրաքի ՌՕՈՒ-ն հարվածել է ԻՊ-ի առաջնորդի շարասյան ուղղությամբ
Международные новостиԻրաքի ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) երկրի արեւմտյան Անբար նահանգում հարվածել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի շարասյան ուղղությամբ: Նրա ճակատագիրն անհայտ է:
Իրաքյան Shafaq News կայքի փոխանցմամբ, երկրի զինվորականները նշել են, որ հարվածը հասցրել են հետախուզական հստակ տվյալներին համապատասխան եւ զինվորական հրամանատարության համակարգմամբ:
Նշվում է, որ հարվածի պահին ալ-Բաղդադիի շարասյունն ուղեւորվում էր Ալ-Կարաբիլա, որտեղ ԻՊ-ի առաջնորդը մասնակցելու էր խմբավորման վերնախավի հավաքին:
«Իրաքի ՌՕՈՒ-ն նաեւ ռմբակոծել է հավաքի վայրը՝ ոչնչացնելով եւ վիրավորելով խմբավորման բազմաթիվ ղեկավարների: Հանցագործ ալ-Բաղդադիի ճակատագիրն առայժմ անհայտ է»,- զինվորական գերատեսչության հայտարարությունն է փոխանցում ՌԻԱ Նովոստին: