Բրիտանիայի ռազմական ատաշեն տեղյակ չէ Իրաքում Ռուսաստանի ինքնաթիռների վրա հարձակվելու թույլտվության մասին
Международные новостиՄեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական ատաշեն հայտարարել է, որ տեղեկություն չունի Իրաքում Ռուսաստանի Դաշնության ինքնաթիռների վրա հարձակվելու թույլտվության մասին: Այդ մասին նա ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն այցի ընթացքում, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, ռուսական պաշտպանության գերատեսչությունը խնդրել էր Մեծ Բրիտանիայի ռազմական ատաշեին պաշտոնական պարզաբանումներ տրամադրել Իրաքում ռուսական ինքնաթիռների վրա հարձակվելու թույլտվության մասին տեղեկատվության փաստի վերաբերյալ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ այսօր Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական ատաշեն հրավիրվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն, որտեղ նրան հանձնվել է նոտա, որի մեջ խնդրվում է տրամադրել պաշտոնական պարզաբանումներ այդ երկրի պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան պաշտոնյաներին վկայակոչմամբ բրիտանական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների փաստի վերաբերյալ:
Բրիտանական լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել այն մասին, որ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը խորհուրդ է տվել իր օդաչուներին խուսափել ռուսական ինքնաթիռների հետ կոնտակտներից, սակայն նախազգուշացրել է օդաչուներին, որ նրանք պետք է պատրաստ լինեն կրակ բացել ռուսական ինքնաթիռների վրա, եթե նրանց կյանքի վտանգ է առաջացել: