Սիրիայի ճգնաժամն առաջին անգամ կլինի Եվրամիության ԱԳ նախարարների ուշադրության կենտրոնում
Международные новостиՍիրիայի իրադրությունը եւ միգրացիոն ճգնաժամը կդառնան Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման գլխավոր թեմաները, որը հոկտեմբերի 12-ին տեղի կունենա Լյուքսեմբուրգում, երկիր, որը մինչեւ տարեվերջ նախագահում է ԵՄ-ի Խորհրդում: Բացի այդ, նախարարները մտադիր են քվեարկել Լիբիայի իրադրության քաղաքական կարգավորման ընթացքը հոկտեմբերի 8-ին երկրում ազգային միասնության կառավարության ձեւավորման մասին հայտարարությունից հետո, տեղեկացնում է Արմենպրես-ը:
Երկար ժամանակ ի վեր առաջին անգամ Սիրիայի ճգնաժամը կլինի Եվրամիության ԱԳ նախարարների ուշադրության կենտրոնում: «Նախարարները կարծիքներ կփոխանակեն Սիրիայի իրադրության շուրջ՝ ուշադրության առնելով երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Սպասվում է, որ Խորհուրդը կընդունի հանրագումարային փաստաթուղթ»,- հայտնել է Խորհրդի մամուլի ծառայությունը:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության մի աղբյուր, ԱԳ նախարարությունների ղեկավարները մտահոգություն կհայտնեն Սիրիայի տարածքի օբյեկտներին ռուսական ավիահարվածների կապակցությամբ, ինչպես նաեւ դեմ կարտահայտվեն երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը Բաշար Ասադի մասնակցությանը:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սեպտեմբերի 30-ից սկսել են ուղղորդված հարվածներ հասցնել Սիրիայում ահաբեկիչների օբյեկտներին՝ գործելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով: